Նահատակ Սոլեյմանի ռազմագործողություն
«Նահատակ Սուլեյմանի» ռազմագործողություն, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված ռազմագործողություն ընդդեմ Իրաքում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաների 2020 թվականի հունվարի 8-ի գիշերը։ Համաձայն իրանական կողմի՝ այդ հարձակումը իրականացվել է ի պատասխան հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում ամերիկյան զինված ուժերի կողմից իրանական Ղոդս ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի 15 հրթիռ։ Կորուստների մասին իրանական և ամերիկյան կողմերի հաղորդած տվյալները հակասական են․ Իրանը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 80 ամերիկացի, իսկ ամերիկյան կողմը նշել է, որ զոհեր չեն եղել[1][2]։
Իրաքի տարածքում տեղակայված և հրթիռային հարձակման ենթարկված ամերիկյան ռազմաբազաներն են եղել երկրի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան և Էրբիլում գտնվող օդանավակայանը[3]։
Ըստ CNN հեռուստաընկերության հարձակումից առաջ ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքում իրենց զենիթահրթիռային համալիրները բարձր մարտական պատրաստվածության վիճակի էին բերել, ինչը սակայն չկանխեց ռազմաբազաների խոցումը[4]։
Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրեն տեղեկացրել են Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու մասին միայն հունվարի 8-ի կեսգիշերից հետո։ CNN-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են տեղական ժամանակով ժամը 02։00-ին։ Վարչապետը հայտնել է, որ հարվածները հասցվել են կամ արդեն հասցվում են, սակայն հստակ նպատակներ Թեհրանը չի բացահայտել[5]։
Իրանի ղեկավարության մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումը «ապտակ» է ԱՄՆ-ին, և ավելացրել է, որ այն համարժեք պատասխան չէ գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան համար։ «Նրա սպանության համար մեր վերջնական պատասխանը կլինի այն, որ մենք ԱՄՆ-ի բոլոր ուժերը դուրս կբերենք տարածաշրջանից», - հարձակումից հետո Twitter-ում գրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Раскрыта дальнейшая политика Ирана против США»․(ռուս.)
- ↑ «Иран пригрозил атаковать Дубай и Хайфу». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.(ռուս.)
- ↑ «Иран атаковал два объекта США в Ираке». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.(ռուս.)
- ↑ Американские военные на Ближнем Востоке приведены в состояние боевой готовности — СМИ // Сегодня.ua, 8 января 2020(ռուս.)
- ↑ Премьер-министр Ирака предупредил об угрозе опустошительной войны // РБК, 08.01.2020(ռուս.)